ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ շփման գծում վերջին իրադարձություններով

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ շփման գծում վերջին իրադարձություններով
22.06.2017 | 23:29

ԱՄՆ- ը խորապես մտահոգված է ղարաբաղյան շփման գծում հրադադարի վերջին խախտումներով, որոնց հետևանքով անցած շաբաթ բազմաթիվ զոհեր եղան՝ այսօր հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ «Հորդորում ենք կողմերին խուսափել սրացումից և խրախուսում ենք շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով լարվածությունը նվազեցնելու միջոցների անհապաղ քննարկումը»,- ասված է պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի հայտարարությունում։ Հիշեցնելով, որ հունիսի 19-ի հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել վերստին ներգրավվել ըստ էության բանակցություններում` բարեխղճորեն և քաղաքական կամքով, և ընդգծել են, որ այդպիսի բանակցությունները միակ ուղին են՝ խաղաղություն բերելու տարածաշրջանի մարդկանց, ովքեր ակնկալում են և արժանի են հակամարտության կարգավորման առաջընթացի, պետդեպարտամենտը շեշտում է, որ ԱՄՆ-ը շարունակում է ինտենսիվ աշխատել կողմերի հետ։


«Մեր վաղեմի քաղաքականությունը, որում Մինսկի խմբի համանախագահները համակարծիք են, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, ներառյալ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը, հատկապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»,- ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ